Առատ ձյունը խափանել է տրանսպորտի աշխատանքը Ղազախստանում
Աստանայի քաղաքապետ Ասետ Իսեկեշևը արտակարգ դրություն է հայտարարել: Ձնաբուքը սկսվել է անցած գիշեր:
Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխամեդ Կասիմովը հաղորդել է, որ Ակմոլա, Կարագանդա, Պավլոդար և Կիզիլ-Օրդա տանող բոլոր ճանապարհները փակ են:
Երկրի ամենախոշոր քաղաք Ալմաթիի իշխանությունները բնակիչներին կոչ են անում երթևեկել հանրային տրանսպորտով:
Աստանայում և մի շարք այլ քաղաքներում փակ են նաև դպրոցները: