Զույգեր, որոնք մինչ ծանոթանալը եղել են նույն վայրում ու «հայտնվել» նույն լուսանկարում (ֆոտոշարք)
Շատերը չեն հավատում ճակատագրին, սակայն ոմանք իրենց փորձով հասցրել են համոզվել, որ այս կյանքում ամեն ինչ փոխկապակցված և իմաստավորված է:
AdMe.ru-ն պատմել է մարդկանց մասին, որոնք հայտնվել են ճիշտ վայրում՝ ճիշտ ժամանակին: Դրանից բացի, նրանց հաջողվել է նույնիսկ իրենց կյանքի կարևոր ու հիշարժան պահերն արձանագրող լուսանկարներ ունենալ:
Հարսանիքից հետո Էմին և Նիքը նայել են իրենց հին ֆոտոալբոմները և հայտնաբերել, որ մանուկ ժամանակ իրենք հանդիպել են զվարճությունների պարկում, սակայն արդեն հասցրել են մոռանալ այդ հանդիպման մասին:
«Զարմիկս հայտնվել է իր ապագա կնոջ լուսանկարում՝ ծանոթությունից 7 տարի առաջ»
«Պարզվել է, որ ես ու կինս 10 տարեկանում հանգստացել ենք նույն ճամբարում և նույնիսկ նույն լուսանկարներն արել»
Աղջիկը շատ չուրախացավ, երբ տղան հրավիրեց իրեն պարի դպրոցական դիսկոտեկում, սակայն տարիներ անց նրանք պարեցին արդեն հարսանիքի ժամանակ:
Այս զույգի սերը ծագել է «Վուդստոկ» փառատոնի ժամանակ, և 48 տարի անց նրանք դեռ միասին են:
«Ես սիրեցի նրան առաջին հայացքից, երբ պատահաբար տեսա հարևան խաղահրապարակում, սակայն որոշեցի ասել իմ զգացմունքների մասին ավագ դպրոցում: Պարզվեց, որ նա էլ է այն ժամանակ աչք դրել ինձ վրա»
«Ես ու ամուսինս գիտենք իրար մանուկ հասակից, և ես համոզված եմ՝ մենք ձգում էինք իրար արդեն այն ժամանակվանից»