Գործակալ Սքալին կլքի «Գաղտնի նյութերը». Ջիլիան Անդերսոն
Ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը հայտնել է, որ ինքն այլևս չի վերադառնա «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալում գործակալ Դանա Սքալիի դերին: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
«Սքալիի համար եկել է հանգստի գնալու ժամանակը: Այսպես էլ կա: Սա ավարտն է», - ասել է Անդերսոնը՝ բացառելով իր կերպարի վերադարձն ապագայում:
Դերասանուհու խոսքով՝ ինքը կայացրել է այս որոշումը 2016 թվականից առաջ, երբ Fox հեռուստաալիքը վերսկսել է 2002 թվականին փակված հեռուստաշոուն, իսկ շարունակությանը մասնակցել է միայն հետաքրքրությունից դրդված:
«Գաղտնի նյութերում» գործակալ Ֆոքս Մալդերի դերակատար Դևի Դուխովնին ասել է, որ ինքը կշարունակի մասնակցել նախագծին:
«Ես բազմիցս փորձել եմ հրաժեշտ տալ իմ կերպարին, սակայն ամեն անգամ դա ինձ չի հաջողվել», - խոստովանել է նա:
Անդերսոնը հրաժարվել է շարունակել աշխատանքը նաև «Ամերիկյան աստվածներ» հեռուստասերիալում, որում նա կատարել է գլխավոր դերերից մեկը:
Հայտնի է, որ Անդերսոնի մասնակցությամբ «Գաղտնի նյութերի» վերջին՝ 11-րդ եթերաշրջանը սկսել է ցուցադրվել հունվարի երեքից:
Հիշեցնենք, որ Ջիլիան Անդերսոնը Հոլիվուդի «Փառքի ծառուղում» արժանացել է անվանական աստղի: