Բակամբուն կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք աֆրիկացի խաղացողը
«Վիլյառեալի» հարձակվող Սեդրիկ Բակամբուն մոտ է չինական «Բեյցզին Գոան» ակումբի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է «L՛Equipe»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 26-ամյա կոնգոլեզցի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել նոր ակումբում:
«Վիլյառեալն» այս տրանսֆերից 40 մլն եվրո կստանա, սակայն, հաշվի առնելով բոլոր հարկերը, «Բեյցզին Գոանը» Բակամբուի համար 74 մլն եվրո կվճարի, ինչը Սեդրիկին կդարձնի ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք աֆրիկացի ֆուտբոլիստը:
Այս պահին, պատմության ամենաթանկարժեք աֆրիկացի ֆուտբոլիստը համարվում է գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան, որի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլը» նախորդ տարվա ամռանը 56 մլն եվրո է վճարել «ՌԲ Լեյպցիգին»:
Նշվում է, որ Բակամբուի աշխատավարձը «Բեյցզին Գոանում» տարեկան 18 մլն եվրո կկազմի: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 15 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ: