Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ելքի»՝ երթ անցկացնելու իրազեկումը
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ԱԺ «Ելք» խմբակցության բողոքի երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ն, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցությունը հունվարի 19-ին պատրաստվում է երթ անցկացնել՝ ընդդեմ թանկացումների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Խմբակցությունը այսկերպ փորձելու է կառավարությանը ստիպել գնաճը զսպող քայլերի գնալ: