Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպի քննարկումը հետաձգվեց
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Սակայն հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հարցի քննարկումը հետաձգվում է, քանի որ այս այդ պահին ներկա չէր հարցով հիմնական զեկուցող ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Քննարկմանը չէր ներկայացել նաև ԱԺ ՀՀ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Միջադեպից հետո «Ելք» խմբակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկավ, սակայն էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվել էր «Ելք»-ի նախագծի առաջարկում փոփոխություններ կատարելու համար: