15 տարի հետախուզման մեջ գտնվող յակուձայի անդամը հայտնաբերվել է՝ համացանցում հրապարակված լուսանկարների շնորհիվ (լուսանկարներ)
Ինտերպոլին (Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) հաջողվել է ձերբակալել ճապոնական «Յամագուտի Գումի» յակուձա խմբավորման անդամին՝ Facebook-ում հրապարակված լուսանկարների շնորհիվ:
Coconuts Bangkok-ի հաղորդմամբ՝ 2003 թվականի հուլիսից Սինեհարու Սիրաին գտնվել է միջազգային հետախուզման մեջ՝ սպանության կասկածանքով, իսկ 2005 թվականից ի վեր բնակվել է Թաիլանդում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ 74-ամյա Սիրաիին ձերբակալել են, երբ նա դուրս է եկել սնունդ գնելու նպատակով:
Ենթադրվում է, որ թաքնվելու ընթացքում նա միջոցների բացակայության պատճառով անօթևան է եղել և իր կնոջ հետ բնակվել է պարկում:
Լուսանկարում բազմաթիվ դաջվածքներով տղամարդը սեղանի խաղեր է խաղում բակում: