Ներկայացվել է Range Rover Velar շքեղ քրոսովերը (լուսանկարներ)
Jaguar Land Rover մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Range Rover Velar շքեղ քրոսովերը, որը ժամանակակից դիզայնի ու ինժեներական կատարելության հրաշալի համադրություն է, գրում է Business Insider-ը:
Ոլորտի մասնագետների համաձայն՝ տպավորիչ նորույթը նախատեսված է Porsche Macan և Audi Q5 մեքենաների հետ մրցակցության համար:
Այն բավականաչափ մեծ է ընտանիքով ինչ-որ տեղ գնալու և միևնույն ժամանակ հարմարավետ է մեծ քաղաքներում վարելու համար:
Մեքենայի գինը տատանվում է 44.000-84.000 ֆունտ ստերլինգի սահմաններում: