Մեծ Բրիտանիայի խորհրդարանում 200 զուգարանի անսարքության պատճառով գարշահոտ է տարածվել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում խողովակի պայթելու և 200 զուգարանի շարքից դուրս գալու հետևանքով շենքում ուժեղ գարշահոտ է տարածվել:
Ինչպես նշում է The Sun-ը, ամենաշատ թվով զուգարանները շարքից դուրս են եկել խորհրդարանի վերևի հարկերում, որտեղ գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակները:
Աղբյուրը նկատում է, որ ֆորսմաժորային իրավիճակը ստեղծվել է խորհրդարանի ամենածանրաբեռնված օրերից մեկի ժամանակ:
Պատգամավորները պահանջել են հնարավորինս արագ վերանորոգել խողովակն ու կարգավորել զուգարանների աշխատանքը: