Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Թանկացումների դեմ շարժումը նույնն է, ինչ պայքարը ցուրտ եղանակի դեմ, նախադրյալներ կան, բայց «բունտ» չի լինի. Արմեն Բադալյան

Նախադրյալներ կան, բայց ««բունտ»» չի լինի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով թանկացումների դեմ հունվարի 19-ին «Ելք» խմբակցության կողմից հրավիրված երթին: Քաղաքագետի գնահատականով` նման շարժումը նույնն է, ինչ պայքարը ցուրտ եղանակի դեմ, որը եթե ձախողում է շարժման համար, ապա լավ PR քայլ է հենց դաշինքի համար: «Անհրաժեշտ պայմաններ կան, բայց դրան ոչինչ չի հետևի: Հայաստանում սոցիալական շատ վատ վիճակի դեմ պայքարն արտահայտվում է ոչ թե փողոցներում զանգվածային միջոցառումներ անցկացնելով՝ երթեր, ցույցեր, կամ ««բունտ»» անելով, այլ ուղղակի արտագաղթելով: Զգալի մասն արտագաղթում է, մի մասը դրսից ստանում է տրանսֆերտներ և դրանով յոլա է գնում, մյուս մասը, որ չի կարողանում յոլա գնալ, այլևս հավատ չունի»,-ասաց նա:

-Պարո՛ն Բադալյան, «Ելքը» հունվարի 19-ին երթ է հրավիրել թանկացումների դեմ: Ըստ Ձեզ` կա՞ն սոցիալական «բունտի» նախադրյալներ:

-Նախադրյալներ կան, բայց «բունտ» չի լինի. բավական թանկացումներ եղել են և դեռ կլինեն, ինչը կլարի իրավիճակը և դա կարող է հանգեցնել` չասեմ «բունտի», բայց ակտիվ հասարակական զանգվածային գործողությունների, իսկ Հայաստանում այդ գործընթացները տեղի չեն ունենա։ Այսպես ասած, անհրաժեշտ պայմաններ կան, բայց դրան ոչինչ չի հետևի:

-Իսկ ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել զանգվածային գործողություններ, որովհետև սոցիալական ընդվզումներ ՀՀ-ում, ըստ էության, չե՞ն լինում,  թե՞ ուղղակի երթը առաջնորդողի ուժը բավարար չէ, որպեսզի մեծ զանգվածներ փողոց դուրս գան:  

-Ոչ, դրանով չի պայմանավորված, ուղղակի Հայաստանում սոցիալական շատ վատ վիճակի դեմ պայքարն արտահայտվում է ոչ թե փողոցներում զանգվածային միջոցառումներ անցկացնելով՝ երթեր, ցույցեր կամ «բունտ» անելով, այլ ուղղակի արտագաղթելով: Զգալի մասն արտագաղթում է, մի մասը դրսից ստանում է տրանսֆերտներ և դրանով յոլա է գնում, մյուս մասը, որ չի կարողանում յոլա գնալ, այլևս հավատ չունի, որ ինչ-որ գործողություններ կարող են հաջողության բերել, և դրա համար մի կերպ իր գլուխն է պահում: Այսպես ասենք՝ յուրաքանչյուր սոցիալական խումբ ընտրել է սոցիալական դժվար պայմանների դեմ պայքարելու իր մեթոդոլոգիան՝ արտագաղթ, դրսից ստացած օգնություն, մի կերպ յոլա գնալ, գլուխ պահել, որովհետև հավատ չունի։ Սա ստրատեգիական տեսակետից, իսկ տակտիկական տեսակետից հաջողություն չի ունենա թանկացումների դեմ այս պայքարը, որովհետև դա կոնկրետ չէ: Ճիշտ է, ապրանքները կոնկրետ թանկացել են, բայց թանկացումների դեմ քննադատությունների թիրախը չկա։ Ո՞ւմ դեմ պայքարել՝ նախագահի, կառավարության, վարչապետի, իշխող քաղաքական ուժի, թե՞ կոնկրետ ՀՀԿ-ի դեմ։ Կամ գուցե գործարանների՞ դեմ,  որ թանկացրել են։ Այսինքն՝ հանրահավաքը կոնկրետություն չունի իր մեջ, ինչն էլ իր հերթին չի նպաստի մարդկանց մոբիլիզացիային` առավել ևս, որ մոբիլիզացվող զանգված էլ չի մնացել, արտագաղթն այնքան ուժեղացել է, որ շատ շատերը ուղղակի հեռանում են... Այսինքն` կան ստրատեգիական պայմաններ, որոնք «բունտի» չեն հանգեցնի և կա տակտիկական թերություն, որը նույնպես չի նպաստի այդ «բունտին»:    

-Այդ դեպքում «Ելք»–ի նպատակը մեծ հաշվով ո՞րն է։ Կարծում եք` իրե՞նք էլ չեն հասկանում, որ արտագաղթի նման պայմաներում մարդկանց մոբիլիզացնել դժվար է` հատկապես, որ նույն Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս ասում էր, որ սոցիալական խնդիրները ՀՀ-ում երբեք պատճառ չեն դարձել մարդկանց փողոց դուրս գալու։ Մինչդեռ ստացվում է, որ այդուհանդերձ դիմում են այդ քայլին. ինչո՞ւ:

-Սովորական, նորմալ երևույթ է այն, ինչ նրանք նախաձեռնել են: Աշխարհի բոլոր երկրներում էլ կուսակցությունները`հատկապես ընդդիմադիր, երբ այս տեսակի հարց են տեսնում, որը կարող են օգտագործել և իրենց կուսակցական PR-ն անել,  դա միշտ էլ  օգտագործում են: Կուսակցական PR-ը և  կուսակցական գործունեությունը պահանջում է մշտական աշխատանք, և նրանք էլ, փաստորեն, գտել են հարմար առիթը՝ թանկացումները և փորձում են լրատվադաշտում նորից իրենց կուսակցական PR-ն անել, և դա նորմալ է:

-Պարո՛ն Բադալյան, «Ելքը» համոզված է, որ կարող են արդյունքի հասնել` այդկերպ ճնշելով իշխանություններին ու օրենսդրական այն դրույթները, որոնք հանգեցրել են թանկացումների, ինչպես, օրինակ, «Հարկային օրենսգրքի» շտկումներ պահանջեն։ Ըստ նրանց` իրենք 9 պատգամավորով չեն կարողանում փոխել դա։ Նշում են, որ ռեալ պահանջ կա և կարող են փոփոխության հասնել հասարակության ճնշման շնորհիվ:  Այս մասին ին՞չ կասեք։

- Ճնշումների միջոցով իշխանություններից ոչինչ չես կարող ստանալ, որովհետև իշխանությունները ցույց են տվել, որ ճնշումների դեմ իրենք պայքարի մեթոդներն ունեն: Դա մարտի 1-ն է, նաև ապրիլի 2-ն է, երբ համատարած փողի բաժանման արդյունքում, ինչպես գրում են լրատվամիջոցները,նրանք իրենց համար ցանկալի լուծման հասան: Այսինքն՝ հասարակական ճնշումը չի կարող պարտադրել իշխանություններին այս կամ այն քայլն իրականացել, որովհետև հասարակության մեջ էլ ճնշող մասն այն կրիտիկական ծավալը չունի, որ իշխանություններն ինչ-որ գործողությունների, փոխզիջումների գնան` առավել ևս, որ Հայաստանում այն իշխանությունները չեն, որ հասարակությանը հաշվի առնեն և  ճնշումներից դրդված այս կամ այն գործողություններն իրականացնեն:

- «Ելք» հայտարարում է, որ իրենց նախաձեռնությունը բաց է այլ քաղաքական ուժերի համար, ովքեր կցանկանան միանալ՝ լինեն արտախորհրդարանական, թե խորհրդարանական ուժեր: Ի՞նչ եք կարծում, այդ կերպ կհաջողվի՞ ինչ-որ թափ հաղորդել շարժմանը:

-Ես չեմ կարծում, որ խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերը, որոնք ազդեցիկ ռեսուրսներ ունեն, կմիանան իրենց, չնայած ազդեցիկ ռեսուրս ունեցող ուժեր էլ համարյա չկան խորհրդարանից դուրս, բայց անգամ քիչ ռեսուրս ունեցող ընդդիմադիր ուժերը նրանց չեն միանա, որովհետև ինչո՞ւ միանան և իրենց ռեսուսրներով նպաստեն «Ելք» դաշինքի կուսակցական PR-ին ու նպաստեն նրանց վարկանիշի բարձրացմանը:

-Պարո՛ն Բադալյան, «Ծառուկյան» դաշինքն էլ խորհրդարանում նույն «Հարկային օրենսգրքի» դեմ բավական բուռն էր արձագանքում, գուցե՞ միանան  և փողոցային պայքարի նախաձեռնությունը հետո կարողանան վերցնել իրենց ձեռքը:  

-Պետք է հասկանալ, որ հանրահավաքներով, ցույցերով ու երթերով ՀՀ-ում այլևս ոչինչ չի որոշվում, որովհետև չկա կրիտիկական զանգված, որի առկայությունը կստիպեր իշխանությանը քայլ անել։ Դրա համար անիմաստ է դառնում այս կամ այն ուժին միանալը: Ինչ վերաբերում է  այս կամ այն օրենքում փոփոխությունների հասնելուն, եթե ԲՀԿ-ն ցանկանում է փոփոխություն կատարել, կարող է կատարել միայն ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի կամ գործարարների հետ բանակցային գործընթացի միջոցով:

– Այսինքն, եթե ամփոփենք, ստացվում է` թանկացումների դեմ «Ելք»–ի նախաձեռնությունը  դատապարտված է ձախողմա՞ն:

- Ձախողում` այո, բայց գուցե ոչ «Ելք»–ի համար, քանի որ կարող է իր մասով իր վարկանիշի վրա աշխատել: Ձախողում կարող ենք ասել թանկացման դեմ շարժման մասով, որը ոչ մեկի դեմ ուղղված շարժում չէ։ Դա նույնն է, ինչ պայքարը ցուրտ եղանակի դեմ, կոնկրետ թիրախ էլ չունի, և շարժման նպատակին հասնելու համար ձախողում է։ Չչգիտեն էլ` աշխատավա՞րձն են ուզում բարձրանա, թե՞ ապրանքների գներն իջնեն, այստեղ էլ հստակություն չկա:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net