Մեկ եվրոն վաճառվում է 584 դրամ առավելագույն փոխարժեքով. արտարժույթի փոխարժեքը ՀՀ բանկերում
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 481.50 դրամ նվազագույն և 482.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 485.50 դրամ նվազագույն և 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն այսօր գնվում է 572 դրամ նվազագույն և 575 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 581 դրամ նվազագույն և 584 դրամ առավելագույն փոխարժեքով:
Նշենք, որ հունվարի 8-ին եվրոյի վաճառքի փոխարժեքը մոտեցել էր 600 դրամի սահմանագծին և գնվում էր 598 առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 8.30 դրամ նվազագույն և 8.45 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.54 դրամ նվազագույն և 8.70 դրամ առավելագույն փոխարժեքով: