Կոլումբացի պաշտպան Մինան 4-ամյա պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ
«Բարսելոնան» հունվարի 12-ին կներկայացնի իր հերթական նորեկին` կոլումբացի պաշտպան Յերի Մինային, հայտնում է «AS»-ը:
Մինան, որը պաշտպանում էր «Պալմեյրասի» գույները, «Բարսելոնայի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել, իսկ նրա տրանսֆերի հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում:
Անձամբ ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը 12,3 մլն եվրո է վճարել:
Ի սկզբանե, «Բարսելոնան» մտադիր էր Մինային ձեռք բերել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն ստիպված էր շտապեցնել իրադարձությունները: Սա պայմանավորված էր պաշտպան Սամուել Ումտիտիի վնասվածքի և Խավիեր Մասկերանոյի` կապտանռնագույնների կազմում անորոշ ապագայի հետ: