Կասպից ծովում իրանական ռազմանավը վթարի է ենթարկվել
Կասպից ծովի ջրերում վթարի է ենթարկվել իրանական ռազմական նավ՝ բախվելով բետոնե հիդրոտեխնիկական կառույցի, այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
100 մետր երկարությամբ Damavand նավը վթարի է ենթարկվել Բանդար-Անզալի նավահանգստային քաղաքում այն ժամանակ, երբ ծովը խիստ անհանգիստ է եղել, և դրա ալիքները հասել են մինչև 4 մետր բարձրության:
Նշվում է, որ վթարի հետևանքով ծովի ջրերում են հայտնվել նավի անձնակազմի անդամները. 6 հոգուց 4-ին հաջողվել է դուրս բերեց ջրից, երկուսը համարվում են անհայտ կորած:
Մահացածների և տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն, սակայն, չի տարածվել: