Հայտնի են դարձել 2017թ. ամենաապահով մեքենաները (տեսանյութեր)
Անկախ քրաշ թեստերի անցկացմամբ զբաղվող եվրոպական կազմակերպությունը (Euro NCAP) անվանել է 2017թ. ամենաապահով մեքենաները:
Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում, հաղթողներն ընտրվել են 6 տարբեր անվանակարգում, քանի որ ապահովության տեսանկյունից հնարավոր չէ նույն չափանիշներով դատել տարբեր դասի մեքենաները:
Վարկանիշը կազմելու համար կազմակերպությունն իրականացրել է նոր ու ձևափոխված մեքենաների 70 մոդելի քրաշ թեստեր:
Արդյունքում նախորդ տարվա ամենաապահով մեքենա է ճանաչվել Volkswagen Arteon-ը: Մասնագետները չափահաս ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 96%, երեխաներինը՝ 85%, հետիոտներինը՝ 85%, «ակտիվ անվտանգությունը»՝ 82%:
«Կոմպակտ քրոսովեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել է Volvo XC60-ը: Մասնագետները չափահաս ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 98%, երեխաներինը՝ 87%, հետիոտներինը՝ 75%, «ակտիվ անվտանգությունը»՝ 95%:
«Մինի քրոսովեր» անվանակարգում հաղթել է Volkswagen T-Roc-ը: Մասնագետները չափահաս ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 96%, երեխաներինը՝ 87%, հետիոտներինը՝ 79%, «ակտիվ անվտանգությունը»՝ 71%:
В դասի ամենաապահով մեքենա է ճանաչվել Volkswagen Polo-ն: Մասնագետները չափահաս ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 96%, երեխաներինը՝ 85%, հետիոտներինը՝ 76%, «ակտիվ անվտանգությունը»՝ 59%:
«Կոմպակտ վեն» անվանակարգում առաջինն է Opel Crossland X-ը: Մասնագետները չափահաս ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 85%, երեխաներինը՝ 84%, հետիոտներինը՝ 62%, «ակտիվ անվտանգությունը»՝ 57%:
«Փոքր ընտանեկան մեքենա» անվանակարգում հաղթել է միանգամից 2 մոդել՝ Subaru Impreza-ն և Subaru XV-ն: Առաջին մոդելի դեպքում մասնագետները չափահաս ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 94%, երեխաներինը՝ 89%, հետիոտներինը՝ 82%, «ակտիվ անվտանգությունը»՝ 67%:
Ինչ վերաբերում է Subaru XV-ին, ապա բոլոր ցուցանիշները համընկել են՝ բացառությամբ հետիոտների ապահովության մակարդակի, որը կազմել է 84%: