McLaren Senna. բրենդը «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնին նվիրված հիպերքար է ներկայացրել (լուսանկարներ)
Հանրահայտ McLaren Automotive մեքենաշինական բրենդը ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մոդելներից մեկը՝ 800 ձիաուժ հզորությամբ Senna հիպերքարը, որն անվանակոչվել է «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի եռակի չեմպիոն Այրթոն Սեննայի պատվին:
Ինչպես նշում է motor.ru-ն, թեև մեքենան մրցարշավային է, սակայն կարող է երթևեկել նաև ընդհանուր օգտագործաման ճանապարհներով: Մեքենան ստեղծվել է 720S մոդելի հիմքով ու կշռում է 1.198 կգ: Այն McLaren ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթեթև մոդելն է:
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 800 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով:
McLaren Senna-ն արտադրվելու է 500 օրինակով՝ յուրաքանչյուրը 750.000 ֆունտ ստերլինգ գնով: Հայտնի է, որ բոլոր մեքենաներն արդեն նախապես գնվել են: