Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում:
Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին, Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: