Մելանյա Թրամփը սոցկայքերում շնորհավորել է որդուն՝ ծննդյան 13-րդ տարեդարձի առթիվ (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր ինստագրամյան և թվիթերյան էջերում շնորհավորել է որդուն՝ Բերոն Ուիլյամ Թրամփին՝ ծննդյան 13-րդ տարեդարձի առթիվ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ նախագահական զույգի միակ համատեղ զավակը պաշտոնապես դարձել է դեռահաս:
«Ծնունդդ շնորհավոր, Բերոն Ուիլյամ Թրամփ»,-հակիրճ գրել է 48-ամյա առաջին տիկինը՝ հրապարակելով 13 թվի լուսանկարն ու դնելով երեք հատ «սրտիկ»:
Հայտնի է, որ Բերոնը նախագահ Դոնալդ Թրամփի երեխաներից ամենափոքրն է: Թրամփը երեք ամուսնության արդյունքում ունի հինգ երեխա: