Ինչպես պահպանել բալանսը անձնական կյանքի և գործի միջև. կայացել է Women Talks նախագծի երկրորդ միջոցառումը (տեսանյութ, լուսանկարներ)
Կայացել է Women Talks նախագծի երկրորդ միջոցառումը: Այն կազմակերպել է IQOS ապրանքանիշը ներկայացնող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունը:
«Կանայք բիզնեսում. Ինչպես պահպանել բալանսը անձնական կյանքի և գործի միջև» խորագրով հանդիպմանը հավաքվել էին տարբեր մասնագիտությունների և խառնվածքի կանայք: Բանակցության թեմաները բազմազան էին:
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով գործադիր Տաթև Հովհաննիսյանի խոսքով` միջոցառման հիմնական նպատակը հայ կանանց և աղջիկներին հնարավորություն տալն ու հարթակ ստեղծելն է, որպեսզի իրենք կիսվեն իրենց գաղափարներով, խոսեն առկա մարտահրավերներից:
Միջոցառումը երկխոսության ձևաչափով էր: Այս անգամ նախագիծը հյուրընկալած Brainee-ի համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանն ու In Vino և Tapastan-ի սեփականատեր ու համահիմադիր Մարիամ Սաղաթելյանը կիսվեցին իրենց սեփական փորձով` անձնական և գործնական կյանքը համադրելու հարցում:
Մասնակիցները դիտարկումներ արեցին սեփական վախերի, դրանց հաղթահարման մասին. միմյանց բացատրեցին` հաջողակ գործարար, միաժամանակ երջանիկ մայրիկ լինելու բանաձևը: Հանդիպումից կանայք դատարկաձեռն չհեռացան: Դրական լիցքերից ու ժպիտներից բացի, վերջում ստացան նաև նվեր՝ գրքի տեսքով «Աղջիկ ջան ուշքի արի» բեսթսելլերը:
Women Talks նախագիծը կկրի շարունակական բնույթ: Ի վերջո այն հիանալի միջոց է Հայաստանում կանանց ձայնը էլ ավելի լսելի դարձնելու:
Մանրամասները`տեսանյութում: