Փարիզում ոստիկանության հետ բախումների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 480-ի, կիրառվել է արցունքաբեր գազ (ուղիղ, տեսանյութեր, լուսանկարներ)
Փարիզում այսօր անցկացվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում ձերբակալվածների թիվը հասել է 480-ի, նրանցից 211-ը կալանավորվել են, այս մասին հաղորդում է France Info-ն:
Նշենք, որ BFMTV հեռուստաալիքը հայտնում է 354 ձերբակալվածի մասին, որոնցից 127-ն առնվել է կալանքի տակ:
Հայտնի է նաև, որ Ելիսեյան դաշտերում այսօր վերսկսված լայնածավալ ցույցերին մասնակցում է շուրջ 1 500 մարդ:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշում է, որ ի պատասխան ծայրահեղ տրամադրված ցուցարարների գործողությունների ֆրանսիական ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Հայտնի է, որ ակցիայի մասնակիցները քարեր, շշեր ու ծխային ռումբեր են նետել իրավապահների ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար:
«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:
Des gilets jaunes sont descendus sur le périphérique parisien pic.twitter.com/nJjRjQA6L5
— BFMTV (@BFMTV) December 8, 2018
В Париже ожидаемо начались беспорядки. Полиция применила слезоточивый газ. #GiletsJaunesParis pic.twitter.com/LJAjTlVZ61
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) December 8, 2018