«Իմ քայլը» դաշինքն ստացել է 80.92%, ԲՀԿ-ն՝ 6.98%, «Լույս» դաշինքը՝ 5.04%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Համաձայն 411 տեղամասերից ստացված արդյունքների՝ բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 80.92% կամ 252 050 քվե:
Նրան հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ստացել է 21 737 քվե կամ ձայների 6.98 %-ը:
Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. վերջինի օգտին քվեարկել է 5.04%-ը, կամ 15 714 քաղաքացի:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերի ստացած քվեների հաշվարկը կարող եք տեսնել ստորև ներկայացված լուսանկարում:
Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումներին կարող եք հետևել հետևյալ հղումով: