Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը
Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը հայտարարել է, որ մրցաշրջանը նախատեսվածից շուտ է ավարտելու.
«Անհամբերությամբ եմ սպասում Շենչժենում և Պեկինում կայանալիք մրցաշարերին: Այդ մրցաշարերից հետո ժամանակից շուտ կավարտեմ մրցաշրջանը, որպեսզի կարողանամ լիարժեք պատրասվել հաջորդին:
Ցանկանում եմ 2019 թվականի Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ լավագույն մարզավիճակում լինել»,- Մարեյի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ 31-ամյա բրիտանացի թենիսիստը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից և այս մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման և տոնել է 5 հաղթանակ:
Այժմ Մարեյը զբաղեցնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի 308-րդ հորիզոնականը: