«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընթացիկ առաջնության 6-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց «Քարդիֆ Սիթիի» հետ և ջախջախիչ հաղթանակ տոնեց:
Խոսեպ Գվարդիոլայի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Նիլ Էտերիջի պաշտպանած դարպասը. մեկական գոլ խփեցին Սերխիո Ագուերոն, Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդողանը, ապա դուբլ ձևակերպեց փոխարինման դուրս եկած Ռիյադ Մարեզը:
Այս հաղթանակից հետո «քաղաքայիններն» ունեն 16 միավոր և առայժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Քարդիֆը» մնաց 2 միավորով 19-րդ տեղում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Քարդիֆ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5
Գոլերը՝ Ագուերո 32՛, Սիլվա 35՛, Գյունդողան 44՛, Մարեզ 67՛ 89՛