Սարդոստայնի հաստ շերտն ամբողջովին պատել է հունական կղզու լողափը (լուսանկարեր, տեսանյութ)
Հունական Այտոլիկո կղզու լողափի մի հատվածը պատվել է սարդոստայնի հաստ շերտով, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այն ծածկել է ոչ միայն ափը, այլև ծառերն, թփերն ու քարերը:
Ենթադրվում է, որ արտասովոր երևույթի պատճառն այն է, որ տվյալ տարածքում ահռելի քանակությամբ սարդեր են հայտնվել: Մասնագետների խոսքով՝ միջատներն այսքան շատացել են, քանի որ այնտեղ նրանց բեղմնավորման համար բարենպաստ պամաններ են ստեղծվել:
Ընդհանուր առմամբ, սարդոստայնը տարածվել է 300 մետրի վրա:
Մասնագետները նշել են, որ Tetragnatha տեսակի սարդերը, որոնք գրոհել են հունական կղզու ափը, մարդու համար վտանգ չեն ներկայացնում ու, հավանաբար, շատ շուտով կքչանան՝ դառնալով թռչունների համար կեր: