«Սա սեր է առաջին հայացքից»․ Comedy Club-ի անդամ Ալեքսանդր Ռևայի հայազգի կինը՝ հայաստանյան առաջին այցի մասին
Comedy Club-ի հումորային փառատոնի շրջանակում Երևան ժամանած ռուսաստանցի շոումեն, հայտնի հումորիստ, դերասան ու երգիչ Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկան, որն ամուսնու հետ Հայաստան էր ժամանել, Instagram-ի իր էջում պատմել է հայկական արմատների ու պատմական հայրենիքում ունեցած զգացումների մասին։
«Իմ հայրը հայ է, մայրս՝ ռուս։ Ես խառնածին եմ։ Ես դեմ եմ սահմաններին ու կոսմոպոլիտ եմ:Ես սիրում եմ այս հողն ու կարծում եմ, որ երկրագունդը բոլորի համար է, ահա այսպիսին է իմ գիտակցությունը։ Ես առաջին անգամ եմ այցելում նախնիներիս հողը և խորապես տպավորված եմ մշակույթով, ազգի հմայնքով. սա սեր է առաջին հայացքից», - գրել է Անժելիկա Ռևան։
Նա նաև խորհուրդ է տվել իր հետևորդներին անպայման այցելել Հայաստան ու համոզվել, թե այն որքան յուրօրինակ երկիր է։