ԱՄՆ-ի՝ «միջուկային ապոկալիպսիսի» դեպքում պատսպարվելու համար նախատեսված բունկերների տեսքը ներսից (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում հրապարակվել են բացառիկ լուսանկարներ, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի՝ «միջուկային ապոկալիպսիսի» դեպքում պատսպարվելու համար նախատեսված բունկերների տեսքը ներսից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս ապաստարանները տեղակայված են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում և դրա շրջակայքում, սակայն դրանցից յուրաքանչյուրի հստակ գտնվելու վայրն անհայտ է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս բունկերները սկսել են նախագծվել ու կառուցվել ԱՄՆ 33-րդ նախագահ Հարի Թրումանի օրոք՝ միջուկային զենքի ստեղծման ու զարգացման սկզբնական շրջանում:
Ֆոտոշարքում երևում է, որ ապաստարանները համալրված են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև՝ հանդիպումների ու կոնֆերանսների համար նախատեսված դահլիճներով: Այս տարածքներում մինչ օրս պահպանվել են կահույքը, սարքավորումները և ինտերիերի մի շարք դետալներ:
Այս տեսանյութում ցուցադրվող բունկերը կառուցվել է Ֆլորիդա նահանգում՝ Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում պատսպարվելու համար: