Ումտիտին կատակել է Ավստրալիայի հետ խաղում իր ձեռքով խաղի թեմայով (լուսանկար)
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին կատակել է Ավստրալիայի հետ ԱԱ-2018-ի խաղում իր ձեռքով խաղի վերաբերյալ (2:1):
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը փոխանցումից հետո պարզել էր ձեռքն ու կասեցրել գնդակը, ինչից հետո նշանակվել էր 11-մետրանոց Ֆրանսիայի հավաքականի դարպասը, որն էլ անվրեպ էր իրացրել Մայլ Եդինակը:
Ավելի ուշ Ֆրանսիան առաջ էր անցել հաշվի մեջ և հաղթանակ տարել:
Ումտիտին «Instagram»-ի իր էջի «Storys» բաժնում այս լուսանկարն է հրապարակել.