Ինչպես է Արթուր Աբրահամը պատրաստվում առաջիկա մենամարտին (լուսանկարներ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ:
Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:
Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես է հայ բռնցքամարտիկը պատրաստվում առաջիկա մենամարտին: