Նյու Յորքի գետնանցումները ջրի տակ են հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Գարնանային հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով Նյու Յորքի գետնանցումները ջրի տակ են հայտնվել, իսկ 1 բանվոր կայծակնահարվել է, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով լուսանկարներ ու տեսանյութ։
Անցորդները մի քանի մետրոկայարաններում տիրող իրավիճակի մասին տեսանյութեր են նկարահանել: Ջրհեղեղներն ու դրանց հետևանքով առաջացած ազդանշանային և տարբեր սարքավորումների հետ կապված խնդիրները գնացքների ուշացումների պատճառ են դարձել գերզբաղված ժամերին:
Նյու Յորքի մետրոյի տարբեր կայարաններում կարելի էր տեսնել, թե ինչպես է ջուրը ջրվեժի նման թափվում աստիճաններից:
Նյու Ջերսիում էլ ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ մարդիկ արգելափակվել են ավտոմեքենաների մեջ: Ոստիկանության հաղորդմամբ՝ Նյուարկ քաղաքում առնվազն վեց մարդու օգնություն է տրամադրվել: