Երազներ Հայաստանի մասին. Մոսկվայում թեմատիկ ցուցահանդես կբացվի (լուսանկարներ)
Մարտի 25-ից մինչև ապրիլի 25-ը Մոսկվայի «Մուլտիմեդիա» արտ-թանգարանում կանցկացվի Իլյա Վարդանյանի թեմատիկ ցուցահադեսը՝ նվիրված Հայաստանին:
Ինչպես հայտնում է esquire.ru-ն, ցուցահանդեսը կկրի «Երազներ Հայաստանի մասին» խորագիրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այն իրական ֆոտոպատմություն է, որը ներկայացնում է Վարդանյանի՝ պատմական հայրենիք կատարած ուշագրավ ճամփորդության ամենահետաքրքիր պահերը:
Ցուցահանդեսը բացվելու է «Տաշիր» ընկերությւոնների խմբի աջակցությամբ: