Շոտլանդիայի երկնքում հայտնվել է հյուսիսափայլի ամենահազվադեպ հանդիպող տեսակներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Շոտլանդիայի բնակիչներն ականատես են եղել հյուսիսափայլի ամենահազվագյուտ տեսակներից մեկին, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այն այնքան հազվադեպ է տեղի ունենում, որ գիտնականներին միայն վերջերս է հաջողվել տեսակին հստակ բնութագիր տալ:
Հյուսիսափայլի այս տեսակը՝ «Սթիվը», արտահայտվում է հսկայական կամարի տեսքով, որն ունենում է մի քանի կիլոմետր երկարություն:
Առաջին անգամ հյուսիսափայլի այս տեսակը նկատվել է 2015թ.՝ Կանադայի երկնքում: Հաջորդած տարիներին գիտնականները փորձել են հասկանալ այս երևույթը: