ՌԴ-ում հայկական ավտոբուսը բախվել է բեռնատարի. կա 2 զոհ, 8 տուժածներից 3-ի վիճակը ծանր է. նոր մանրամասներ (լուսանկարներ)
13.01
Ռուսաստանի Դաշնությունում հայկական ավտոբուսի վթարի ժամանակ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղևորը:
Պավլովի կենտրոնական հիվանդանոց հոսպիտալացված 8 անձանցից 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 2-ինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել: Հիվանդանոց տեղափոխված մյուս 2 վիրավորները դեռ հետազոտման փուլում են: 2 զոհերից մեկը բեռնատարի վարորդն է։
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր: Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը. Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում:
12.03
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:
Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: