Մոհամեդ Սալահ. Հպարտ եմ, որ ինձ համեմատում են Մեսսիի հետ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը խոսել է երկրպագուների կողմից հնչած գովեստի խոսքերի մասին:
«Անխոս, անչափ հաճելի է, երբ քեզ համեմատում են այնպիսի մեծության հետ, ինչպիսին Մեսսին է: Նա արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է բարձունքում:
Սակայն ես ի նկատի ունեմ համեմատությունը խփած գոլերի քանակով»,- Սալահի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Եգիպտացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Ուոթֆորդի» (5:0) հետ խաղում դարձել էր 4 գոլի հեղինակ: