20-ամյա Օսական հաղթել է Ինդիան Ուելսի մրցաշարում` կարիերայի առաջին տիտղոսը նվաճելով (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական Ինդիան Ուելսում կայացած մրցաշարի եզրափակչում 3:6, 2:6 հաշիվներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Կասատկինային:
Խաղը 1 ժամ 11 րոպե է տևել:
Կասատկինան թույլ է տվել 1 կրկնակի սխալ և 4 թայ-բրեյքից իրացրել է 1-ը, իսկ Օսակայի ակտիվում կա 5 էյս և 3 կրկնակի սխալ:
20-ամյա Օսակայի համար սա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տիտղոսն է դարձել:
Այս հաղթանակի շնորհիվ Օսական զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 22-րդ հորիզոնականը, իսկ Կասատկինան դարձել է Ռուսաստանի առաջին ռակետը և զբաղեցրել իր համար ռեկորդային 11-րդ հորիզոնականը: