Համացանցում ծաղրել են «Պուտինի հերթական ընտրությունները» (լուսանկարներ)
Ռուսաստանում, ինչպես հայտնի է, կիրակի կայացել են նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրություններում առաջատար է 76,67% ձայնով։
Համացանցի օգտատերերի և ընտրողների համար այդ իրադարձությունը սոցցանցերում կատակների, մեմերի և հեգնական գրառումների ստեղծման պատճառ է դարձել, հայտնում է korrespondent.net-ը:
Կայքը ներկայացրել է ՌԴ ընտրությունների և դրա արդյունքների վերաբերյալ ամենահետաքրքիր և ծիծաղելի հրապարակումները:
Համացանցում արձագանքել են գործող նախագահի հաղթանակին՝ կատակելով, թե կայացել են «Պուտինի հերթական ընտրությունները», և ընդգծելով ընտրությունների բացակայությունը:
Օգտատերերից ոմանք նկատել են այն փաստը, որ Պուտինը քվեաթերթիկների հաշվարկի փուլերից մեկում առաջատար դիրք է զբաղեցրել 76,66 տոկոսով, և այդ թվում նկատել 666՝ «սատանայի թիվը»:
Ռուսաստանում որոշ ընտրողներ իրենց ձայնը տվել են «Գահերի խաղը» սերիալի հերոսներին: