Պերուում անցկացվել է Հանովերի արքայազն Քրիստիանի երկրորդ հարսանեկան արարողությունը (լուսանկարներ)
Պերուում անցկացվել է Հանովերի արքայազն Քրիստիանի և մոդել Ալեսանդրա դե Օսմայի երկրորդ հարսանեկան արարողությունը, որին ֆոտոշարքով անդրադարձել է Tatler-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին Լոնդոնում՝ հարազատների շրջանում, իսկ երեկ հարսնացուի հայրենի քաղաքում՝ Լիմայում, անցկացվել է ճոխ տոնակատարություն ու եկեղեցական արարողություն, որին հրավիրված են եղել զույգի բոլոր բարեկամներն ու ընկերները:
Նշվում է, որ հարսանեկան արարողությունը կտևի մինչև հանգստյան օրերի վերջ. հարսն ու փեսան հարուստ ծրագիր են պատրաստել հյուրերի համար, այդ թվում՝ գաստրոնոմիական էքսկուրսիա և սերֆինգի ու պարագլայդինգի դասընթացներ: