«Այս ընտրությունները Փաշինյանի կապրիզն էին», - ասել է Աշոտյանը
«Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները: Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճնշումների հետեւանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընտրողների 50%-ից պակաս ընտրող», - ասել է Արմեն Աշոտյանը:
«Այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կապրիզն էին՝ ժողովրդի ապատիայի եւ հիասթափության ֆոնի վրա», - նշել է նա: