Լռող սերնդի ձայնը. պատմության հունին հակառակ
Վոլգայի ջրերը հանդարտ տարուբերվում են Յակոբ Իվանովիչ Բախի անցնող տարիների վրայով՝ առանց վարարումների, առանց անհաղթահարելի խութերի: Գնադետալում առհասարակ բոլորի կյանքն է այդպես կանխատեսելի անցնում: Ու մի սովորական թվացող օր կատարվում է գերմաներենի ուսուցիչ Բախի 30 տարվա կյանքի ամենաարտառոց դեպքը. Վոլգայի հակառակ ափից տարօրինակ հրավեր է ստանում, ֆերմեր Ուդո Գրիմը նրան առաջարկում է դառնալ իր աղջկա ռեպետիտորը: Գրիմը նպատակ ունի արտագաղթել հայրենի Գերմանիա, իսկ նրա կիսագրագետ աղջկա հետ այնտեղ ոչ ոք չի ցանկանա ամուսնանալ... Читать дальше...