96-ամյա լեզվաբան Մանուշ Հարությունյան. «Հարկավոր է շատ կարդալ»
Սենյակի փակ դռան հետեւից հնչում է տարեց կնոջ բարձր ձայնը: Կիրթ արտասանությամբ բառերը խնամքով շարվում են կողք-կողքի եւ լսվում է, թե ինչպես է փորձում կիսատ թողնել ճաշը, որպեսզի ընդունի հյուրերին:
Հյուրերը մենք ենք, որոնց պատշաճ ընդունելու համար տիկինը մի քանի օր էր խնդրել, բայց վերջին րոպեներին, հավանաբար, չի ցանկանում ավելորդ սպասեցնել: Սենյակից դուրս եկող կնոջը խնդրում ենք փոխանցել նրան, որ կարող է հանգիստ ավարտել ճաշը: Կենտրոնի տնօրենը, որտեղ ապրում է տիկինը, բոցավառված աչքերով պատմում է... Читать дальше...