Երկու ամանորյա հեքիաթ՝ հատուկ Մեդիամաքսի ընթերցողների համար
Մեդիամաքսը դիմեց երիտասարդ գրողներ Նառա Վարդանյանին եւ Հովիկ Աֆյանին՝ առաջարկելով ամանորյա հեքիաթ գրել մեր ընթերցողների համար: Սիրով ներկայացնում ենք նրանց ստեղծագործությունները:
Լինում է չի լինում
Նառա Վարդանյան
Լինում է չի լինում, չէ՛, լինում էր աղջիկս, որ մի մայրիկ սիրում էր ջրերին նայել, գետերի կողքին նստել, հենվել գետափի ծառերին, տխուր, թաթիկները դներ ծնոտի տակ, եղեգների հետ ճոճվել ու երգել՝ սիրունի՜կ, սիրունի՜կ, սիրունի՜կ նախշուն կաքավիկ: Հետո գալիս էին սիրուն, գույնզգույն թռչունները ու ձայնակցում էին մայրիկին... Читать дальше...