Արփինե Ամիրաղյան. Իմ տատիկը, իմ պապիկը
Փակում եմ աչքերս և մութ կոպերիս տակ երկու պայծառ դեմք՝ կատակասեր մի ծերուկ ու փնթփնթան մի պառավ, որ ամբողջ կյանքում միայն վիճել են: Երկու ծերացած դեմք ու կյանքի երկու տարբեր ճանապարհ, որ միահյուսվեցին հակառակ իրենց կամքի: Դիմացս նրանց տունն է՝ հարմարավետ, մեծ ու հյուրընկալ: Պատուհանից դուրս եմ նայում: Այգում երևում են հաստաբուն կաղնին ու փոքրիկ բալենին: Նայում եմ ու մտածում, թե ինչպես են այս երկու ծառերը, այսքան տարբեր, տարիներով կիսում նույն հողը, նույն ջուրը: Մտքերի մեջ հեռուն... Читать дальше...