Ամիրյան-Բուզանդ եւ Կողբացի-Աբովյան հատվածներում երթեւեկը կփոխվի
ՀՀ ոստիկանությունը նշել է, որ Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթեւեկել նաեւ դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախն արգելված էր):
[[gallery1]]