Նախագահը Թբիլիսիում քննարկել է Հայաստանի վերջին փոփոխությունները
«Նրանք գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու ամրապնդվող հարաբերությունները, եւ նշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից եւ այսօր ուրախ են միմյանց հաջողություններով», - հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Վրաստանի վարչապետը, գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ եւ խաղաղ հանգուցալուծումը, կարեւորել է նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում եւ նշել, որ շահագրգիռ են հարեւան երկրի կայունությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
«Ավանդական բարեկամության եւ մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար»,-ասել է Հայաստանի նախագահը։
Արմեն Սարգսյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։