Փաշինյանը պահանջում է՝ դադարեցնել բոլոր ակցիաները
[[linked-news28503]]
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը «խնդրել, հորդորել եւ պահանջել է դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար»:
«Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ»,- հայտարարել է վարչապետը։