Ձեւավորվել է քաղաքացիների դիմում-բողոքները ուսումնասիրող խումբ
Աշխատանքային խումբը համակարգելու են նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եւ նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը:
Սահմանված ընթացակարգով քաղաքացիները կարող են իրենց դիմում-բողոքները ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ պաշտոնական mta@mta.gov.am էլ. հասցեով , փոստով (Երեւան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) կամ առձեռն ներկայացնել նախարարության տեղեկատվական կենտրոն (Հանրապետության հրապարակ., Կառավարական տուն 3):
Աշխատանքային խմբում ընդգրկվել են ոլորտային պատասխանատուներ`դիմում-բողոքներին սահմանված կարգով ընթացք տալու եւ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնելու համար:
Քննության կառնվեն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լիազորությունների շրջանակներում գտնվող դիմում-բողոքները, իսկ նախարարության իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցերը կուղղորդվեն համապատասխան լիազոր մարմիններ: