Հայաստանի ՏՏ ոլորտը հսկայական ներուժ ունի, ասել է Արմեն Սարգսյանը
Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ, հաղորդում է Արմեն Սարգսյանի գրասենյակը:
Նա ասել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:
ՀՀ նորընտիր նախագահն այցելել է նաեւ Սինոփսիս ընկերություն: