«Լիդիան Արմենիա»-ն ու ԱԻՆ-ը համատեղ վարժանք են անցկացրել
Մարտի 16-ին «Լիդիան Արմենիայի» արագ արձագանքման խմբի անդամները՝ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ, իրականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարել են մի քանի գործողություն՝ տուժածների տարհանում հրդեհի վայրից, տարհանում ավտոմեքենայի վթարի վայրից եւ առաջին բուժօգնության ցուցաբերում:
ՀՀ ԱԻՆ բուժծառայության պետ գնդապետ Կարեն Աթոյանը կարեւորել է «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու մոտեցումը եւ ԱԻՆ օգնությամբ իր աշխատակիցների պրոֆեսիոնալ վերապատրաստումը:
[[linked-news24037]]
«Լիդիան Արմենիա»-ում հիշեցրել են, որ ընկերությունը ստեղծել է իր աշխատակիցներից բաղկացած արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբ, որը 150 ժամ հատուկ պատրաստության դասընթացներ է անցել ՀՀ ԱԻՆ մասնագետների օգնությամբ:
Խմբի 11 անդամներից 5-ը Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ են եւ ձեռք բերված հմտությունները անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել ոչ միայն Ամուլսարի ծրագրում, այլեւ իրենց համայնքներում:
[[linked-news25894]]
2017թ. ամռանը Արտավանի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ակտիվ մասնակցել են նաեւ «Լիդիան Արմենիայի» արագ արձագանքման խմբի անդամները, ինչը նպաստել է հրդեհի արագ լոկալիզացիային: