«Ավրորա»-ն հավաքագրում է կամավորներին
«Մենք փնտրում ենք պատասխանատու եւ եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում եւ անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարեւոր միջազգային միջոցառման ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Կամավորների ընտրական փուլին կարելի է մասնակցել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչեւ 2018թ. ապրիլի 8-ը:
Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018թ. մայիսի 8-ին:
Հավելյալ տեղեկությունների համար կարելի է դիմել Մարիա Ալոյանին (hեռ: +374 55 220147, էլ. փոստ. m.aloyan@auroraprize.com):