ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողը հյուրընկալվել է ԱԻՆ-ում
ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը նախանշել են գործակցության ընդլայնման նոր ուղիները:
[[linked-news27474]]
Քննարկվել են Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացը խթանելու եւ զարգացնելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը, այն է՝ երկրում առկա թունաքիմիկատների եւ վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման գործընթացը (մասնավորապես՝ «Նաիրիտ» գործարանում եւ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում), մարզերում նոր հրթիռային հակակարկտային կայանների գործարկումը, հումանիտար ականազերծման գործընթացը եւ այլն:
[[linked-news27250]]
«Յուրաքանչյուր համայնքում պետք է լինի գիտակցությունն առ այն, որ ավելի դյուրին է կանխարգելել աղետի հետեւանքները, քան հետո զբաղվել դրանց վերացմամբ: Շատ կարեւոր է, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները համայնքի բյուջեի բաղադրիչ դառնան եւ այս գործընթացում ՄԱԿ-ի աջակցությունն ու միջազգային փորձի կիրառումն անհրաժեշտություն է»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Շոմբի Շարփն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցել այս տարի Հայաստանում իրականացվող ԱԻ ոլորտին նվիրված 2 միջոցառման՝ հունիսին կայանալիք Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքներին եւ դեկտեմբերի 5-7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրով անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: