Իրանական ինքնաթիռի բոլոր 66 ուղևորները համարվում են զոհված
Իրանի լեռնային Իսֆահան նահանգում կործանված «Ասեման Ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ATR 72 ինքնաթիռի բոլոր՝ 66 ուղևորները համարվում են զոհված: Այս մասին հայտարարել է ավիաընկերության խոսնակ Մոհամադ Թաղի Թաբաթաբայը: Միևնույն ժամանակ, ԻՍՆԱ գործակալության հետ զրույցում նա ասել է․ - «Մենք դեռևս չենք կարողացել հասնել ինքնաթիռի անկման վայր, այդ իսկ պատճառով չենք կարող հաստատել, որ բոլոր ուղևորները հաստատապես զոհվել են»: Թեհրանից Յասուջ ուղևորվող ինքնաթիռում կործանման պահին եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ... Читать дальше...