Վանաձորի մենապայքարային մարզաձևերի դպրոցի սաները ֆինանսական աջակցության դեպքում «լուրջ արդյունքներ կապահովեին»
Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան դպրոցի սաները թեև որոշ հաջողություններ ունեն, սակայն, շատ ավելին կանեին, եթե դպրոցը ֆինանսական լուրջ խնդիրներ չունենար: Ավելի քան 200 պատանիներ այս դպրոցում հմտանում են ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ և սուսերամարտ մարզաձևերում: Մարզադպրոցի սաները հաջողություններ են գրանցել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցաշարերում: 20-ամյա Հրայր Շահվերդյանն, օրինակ, աշխարհի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնության 2-րդ մրցանակակիր է: Ամեն օր մարզվում է նպատակն իրականություն դարձնելու համար... Читать дальше...